ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Չորեքշաբթի՝ հունվարի 28-ին, Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է տեղի ունեցել, և հավանականություն կա, որ այն կկրկնվի։ Այս մասին հայտնել է ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Անցած օրվա ընթացքում կարճատև խանգարումներ և թույլ մագնիսական փոթորիկ է դիտվել։ Բռնկումների ակտիվությունը ցածր է։ Մեկ օրվա ընթացքում մագնիսական փոթորիկների կրկնման ռիսկը պահպանվում է։ Բռնկումների ակտիվությունը ցածր է՝ աճի հեռանկարներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գեոմագնիսական իրավիճակն այժմ չափավոր է, արեգակնային քամու արագությունն ու ջերմաստիճանը բարձր են պսակաձև անցքի ազդեցության պատճառով։ Միևնույն ժամանակ անցքը «միկրոսկոպիկ» չափերի է և ազդում է մոլորակի վրա բացառապես Արեգակի վրա «հաջող» դիրք ունենալու պատճառով։
Երկիրը կմնա պսակաձև անցքի ազդեցության գոտում ևս մոտ մեկ օր։ Այդ պատճառով հնարավոր են կարճատև գեոմագնիսական խանգարումներ և փոթորիկներ։