ԵՄ–ն ընդլայնել է Իրան արտահանվող նյութերի ու բաղադրիչների արգելքը

Արգելքը վերաբերում է այն բաղադրիչներին ու տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ԱԹՍ–ների և հրթիռների մշակման ու արտադրության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Եվրամիությունն ընդլայնել է Իրան արտահանվող նյութերի ու բաղադրիչների արգելքը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ-ից Իրան արտահանման, վաճառքի, փոխանցման կամ մատակարարման արգելքը՝ դրա մեջ ներառելով լրացուցիչ բաղադրիչներ և տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են անօդաչու սարքերի և հրթիռների մշակման ու արտադրության մեջ»,-նշված է փաստաթղթում։
Արգելքը վերաբերում է հատուկ նյութերին և համապատասխան սարքավորումներին` ներառյալ էներգետիկ նյութերն ու դրանց խառնուրդները, նյութերի մշակման միջոցները, էլեկտրոնիկան, համակարգիչները, հեռահաղորդակցությունն ու տեղեկատվական անվտանգությունը, սենսորներն ու լազերները, նավիգացիան և ավիացիոն տեխնիկան, օդատիեզերական և շարժիչային համակարգերը։ Սահմանափակումները վերաբերում են նաև այն տեխնոլոգիաներին, որոնք մշակվել կամ հատուկ հարմարեցվել են ԱԹՍ-ների և հրթիռների փորձարկման, մշակման կամ արտադրության համար։
ԵՄ–ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի 21 պաշտոնյայի և 6 իրավաբանական անձի դեմ