ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը»,–գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։