ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սիմոնյանը Կոպիրկինին ընդունել է այսօր։
Զրուցակիցների քննարկել են նաև երկկողմ կապերին, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է փետրվարի 5-6-ը։