Սանդուն Մոլդովան տանում է լուծարման. Պապուաշվիլիի կոշտ արձագանքը

Վրաստանի խորհրդարանի խոսնակը կարծում է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարություններն արվել են այլոց թելադրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին կոշտ պատասխան է տվել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։
Երեկ Սանդուն, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել էր, թե Ռուսաստանը Վրաստանին վերադարձրել է իր ազդեցության ուղեծիր՝ որպես զենք օգտագործելով պատերազմի վախը։
«Սանդուն, չգիտես ինչու, կարծում է, թե ինքն ինչ-որ բարոյական, քաղաքական կամ գաղափարական գերազանցություն ունի, որպեսզի նման տոնով դիմի վրաց ժողովրդին։ Մայա Սանդուն մի մարդ է, որն աջակցում է սեփական պետության լուծարմանը։ Հետևաբար ես չեմ կարծում, թե մենք պետական արժեքների մասին խոսելու բան ունենք»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Սանդուն աջակցել է Վրաստանում իշխանափոխության գործընթացին։
Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա քվեարկել, եթե գտնվեն արտասահմանում