ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Սև ծովի ափին՝ Կոնստանցա գավառում, ծովային ական է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։
«Չորեքշաբթի՝ հունվարի 28-ին, մոտավորապես ժամը 10:05-ին (Մոսկվայի ժամանակով 11:05-ին), «Միդիա» զորավարժարանի զինվորները զորավարժարանի դիմաց գտնվող լողափում ծովային ական են հայտնաբերել։ Տարածքը շրջափակվել էԿոնստանցա գավառի ոստիկանության տեսչության աջակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մասին տեղեկացվել է պաշտպանության նախարարության համապատասխան կառույցներին։
39-րդ ջրասուզորդական կենտրոնի սակրավոր-ջրասուզակների խումբն աշխատում է հայտնաբերված ականի վնասազերծման ուղղությամբ։
2022 թվականի մարտին ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չերնոմորսկի և Յուժնի նավահանգիստների մատույցներում: Գերատեսչությունը չի բացառել, որ պոկված ականները հոսանքի պատճառով կարող են տեղաշարժվել Բոսֆորի նեղուց, այնուհետև Միջերկրածովյան ավազանի ծովեր:
2024 թվականի հունվարին Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան Սև ծովում ականազերծման աշխատանքային խմբի (MCM Black Sea) ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել: