ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 75 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 75 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 24 անօդաչու խոցվել է Կրասնոդարի երկրամասի վրա, 23-ը` Ղրիմի Հանրապետության, 6-ը` Սև ծովի վրա, 5-ը` Բելգորոդի մարզի, 4-ը` Աստրախանի մարզի, 3-ական` Կուրսկի և Ազովի ծովի, 2-ական` Վորոնեժի և Բրյանսկի մարզերի վրա և 1-ական` Ռոստովի, Տամբովի և Վոլգոգրադի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։