ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ամերիկյան «Microsoft» ընկերությունը Ռուսաստանում գրանցել է երկու ապրանքային նշան՝ «Windows» օպերացիոն համակարգը և «Azure» հարթակը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսպատենտի» էլեկտրոնային բազային:
Փաստաթղթերի համաձայն՝ հայտերը գերատեսչություն են ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերին, «Ռոսպատենտը» գրանցման մասին դրական որոշում է կայացրել 2026 թվականի հունվարին։
Այժմ ընկերությունը կարող է զբաղվել համակարգչային ծրագրային ապահովման և սարքավորումների վաճառքով:
«Microsoft» կորպորացիան մարտին 2022 թվականի հայտարարել էր, որ հեռանում է ռուսաստանյան շուկայից` մասնավորապես դադարեցնում է ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցումը։ Ավելի ուշ ընկերությունն ընդգծել էր, որ կշարունակի կատարել Ռուսաստանում հաճախորդների հանդեպ առկա պարտավորությունները։