ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումները վերաբերում են Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-146 կմ հատվածին (Այազմա- Նինոծմինդա)։ Կցորդիչով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցներին արգելվում է ճանապարհն անցնել երեկոյան ժամը 20:00-ից մինչև առավոտյան 10:00-ն։
Սահմանափակման պատճառը մերկասառույցն է։ Բեռնատարներին թույլատրվում է երթևեկել այլ ժամերին։
Մյուս բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։