Մեծ Բրիտանիայի վարչապետը հունվարին կայցելի Չինաստան. վերջին 8 տարվա մեջ սա առաջին այցն է

Այցի շրջանակներում նախատեսված է Սթարմերի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հունվարի 28-ից 31-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հրավերով Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը հունվարի 28-ից 31-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում», - հայտարարել է Գո Ծյակունը։
Նա ընդգծել է, որ Սթարմերի այցը կլինի Բրիտանիայի վարչապետի այցը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ։
Դիվանագետի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Սթարմերը հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
Արևմտյան առաջնորդների, Զելենսկու և Թրամփի զրույցի ձայնագրությունը հայտնվել է համացանցում
«Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ծյանը և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեցզին առանձին բանակցություններ կվարեն նրա հետ, որոնց ընթացքում տեղի կունենա մտքերի խորը փոխանակում երկկողմ հարաբերությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - հավելել է նա։
Բացի Պեկինից, Բրիտանիայի վարչապետը կայցելի նաև Շանհայ։