ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Հայրենիքի նահատակված քաջորդիների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Եկեղեցականներն ու հավատացյալ ժողովուրդն աղոթել են հանուն Հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր։
Այսօր ավելի վաղ, հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնյաներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Մայր աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել Հայրենիքի համար նահատակված քաջորդիների համար
© Photo : Info Service Dept of the Mother See