Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հեղուկ գազ և բիտում կներկրի. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս»,–գրել է Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ Sputnik Արմենիային ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։ Այս պահին Հայաստանում հեղուկ գազի ներկրման խնդիրներ կան` պայմանավորված Վերին Լարսի անցակետի խնդիրներով և Իրանում տիրող իրավիճակով։
Նշենք, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ «Վերին Լարս» անցակետով, որը տարեկան շուրջ 40 օր փակ է լինում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։