ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Կրեմլի աշխատակիցներն իրենց աշխատանքում օգտագործում են նեյրոցանցեր։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, օգտագործում ենք։ Աշխատանքի համար դա արդեն սովորական գործիքակազմ է»,- ասել է նա RTVI-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանձնարարել էր ՌԴ կառավարությանը և տարածաշրջանների ղեկավարներին ձևավորել ամբողջ երկրի մակարդակով գեներատիվ արհեստական բանականության ներդրման ազգային ծրագիր: