ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի- Sputnik. Չնայածերկու չեղարկված չվերթերին, Թեհրանից Երևան մեկ ինքնաթիռ, այնուամենայնիվ, ժամանել է։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ չեղարկվել է Իրանից Հայաստան միանգամից երկու չվերթ։
Մասնավորապես, նշվել է, որ հունվարի 27-ին և 28-ին չեն իրականացվելու Fly Kish և flysepehran ավիաընկերությունների Թեհրան-Երևան չվերթերը:
Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 19:47-ին:Ներկայումս ինքնաթիռը պատրաստվում է մեկնել Թեհրան։