Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումներից հետո 3 բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա

Վնասվածք ստացած 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա է տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նովոստրոեվկա-Պերվայա գյուղում վերականգնողական աշխատանքների ընթացքում անօդաչուի պայթյունից տուժել են ձեռնարկության երկու աշխատակիցներ։ Ինքնապաշտպանության մարտիկները նրանց տեղափոխել են Գրայվորոնի հիվանդանոց», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Տղամարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հոսպիտալացվել են, հարձակման վայրում վնասվել է ծառայողական ավտոմեքենան։ Վիրավորված 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։ Առաջարկված հոսպիտալացումից երեխայի ծնողները հրաժարվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։