Տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով

Sputnik
Հունվարի 28-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով։
Կարո՞ղ են արդյոք ԵԱՏՄ երկրներն իրենց լիարժեք ապահովել դեղերով և բուժսարքավորումներով՝ առանց ներմուծման։ Ինչպե՞ս խուսափել ցրտահարությունից վերահաս ծայրահեղ ցրտերի ժամանակ: Որքանո՞վ է ժամանակակից բժշկությունը լուծում անպտղության խնդիրը: Կա՞ արդյոք ադենովիրուսի համաճարակի սպառնալիք:
Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։