Ռոսկոսմոսը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Մոսկվային մոտեցող ցիկլոնը

Պատկերը ստացել են արբանյակների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ռոսկոսմոսը Telegram-ում հրապարակել է տիեզերքից արված մի լուսանկար, որում երևում է Մոսկվային մոտեցող ցիկլոնը։
«Հունվարի 26-ին մայրաքաղաքին է մոտեցել ձնաբեր ցիկլոնը... Թե ինչ տեսք ունի ցիկլոնը, ցույց են տվել Ռոսկոսմոսի արբանյակները»,- ասված է լուսանկարի նկարագրության մեջ։
Պատկերը ստացել են «Էլեկտրո-Լ» և «Արկտիկա-Մ» սերիայի արբանյակների միջոցով։
Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գիշերը Մոսկվայում սպասվում է առատ ձյուն և վայրկյանում 7–12 մետր արագությամբ քամի։ Հիդրոօդերևութաբանական կենտրոնը հունվարի 27-29–ը Մոսկվայում հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։