ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«ՌԴ ԶՈւ զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին, անօդաչուների հավաքման վայրերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերին 142 շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ՌԴ ՀՕՊ–ը մեկ օրում ինքնաթիռատիպ 109 անօդաչու և երկու կառավարվող ավիառումբ է խոցել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։