ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույց է ստացել ուկրաինական կարգավորման շուրջ Աբու Դաբիի բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իսկ ի՞նչ եք կարծում»,- ի պատասխան ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակին նման հարց տված լրագրողը ենթադրել է, որ Պուտինը ստացել է զեկույցը: Պեսկովը ժպտացել է և գլխով հաստատական նշան արել։
Հիշեցնենք` հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններ:
Պեսկովը հայտնել է, որ նախատեսված է շփումները շարունակել հաջորդ շաբաթ: