Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 40 ԱԹՍ են խոցել

ՌԴ ՊՆ–ն
Ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի երկնքում ուկրաինական 40 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում` հունվարի 26-ի ժամը 23։00–ից մինչև հունվարի 26-ը ժամը 7։00–ն (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ միջացները ինքնաթիռատիպ ուկրաինական 40 անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 34 անօդաչու խոցվել է Կրասնոդարի երկրամասի երկնքում, 4-ը` Ազովի ծովի ջրատարածքի վրա և 1-ական` Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։