ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի-Sputnik. Հայաստանը պատրաստ է զարգացնել նոր հավակնոտ նախաձեռնություններ Հնդկաստանում, Հանրապետության օրվա կապակցությամբ իր գործընկեր Սուբրամանիամ Ջայշանկարին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի», - գրել է Միրզոյանը X-ում:
Վարչապետ ՆիկոլՓաշինյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Նափաստելէ, որ արագ փոփոխվող աշխարհում երկու բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների», - նշել է Փաշինյանը:
Հունվարի 26-ին Հնդկաստանում նշվումէ գլխավոր պետական տոներից մեկը՝ Հանրապետության օրը, որը նվիրված է Սահմանադրության ընդունմանը: