Ռուսաստանի 4 քաղաքից ինքնաթիռները Երևան կժամանեն ուշացումով

Ընդհանուր առմամբ ուշանում է վեց չվերթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ռուսաստանի 4 քաղաքից Երևան մեկնած ինքնաթիռները «Զվարթնոց» օդանավակայան կհասնեն ուշացումով։ Այս մասին են վկայում օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Ուշանում են 2–ական ինքնաթիռներ Միներալնիե Վոդիից («Azimuth» և «S7» ավիաընկերություններ) և Կրասնոդարից։
Ուշացումով տեղ կհասնեն նաև Կազանից («Red Wings» ավիաընկերություն) և Մոսկվայից («Fly One» ավիաընկերություն) Երևան մեկնած ինքնաթիռները։
«Զվարթնոցի» կոնցեսիոն պայմանագիրը փոփոխվեց. Կապանը կկարողանա միջազգային չվերթեր ընդունել