ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզում ձյուն է գալիս։
Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհները տեղ-տեղ մերկասառույց են պատված։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։