Էջմիածնում ամփոփվել է Հայաստանին նվիրված քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը

Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Մայր աթոռ սուրբ էջմիածնում Սուրբ պատարագից հետո կատարվել է քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Պատարագին նախագահում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, պատարագիչը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյան էր։
Մայր աթոռը հաղոդագրության մեջ նշել է, որ աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթել է տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։
Էջմիածնում ամփոփվել է Հայաստանին նվիրված քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը
Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին և մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց եկեղեցու, ինչպես և քրիստոնեական միասնության և համերաշխության համար։
1 / 3

Էջմիածնում ամփոփվել է Հայաստանին նվիրված քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը

2 / 3

Էջմիածնում ամփոփվել է Հայաստանին նվիրված քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը

3 / 3

Էջմիածնում ամփոփվել է Հայաստանին նվիրված քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթը