ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Խերսոնի մարզում այսօր ծանր հիվանդ տեղափոխող բժշկական մեքենան հարձակման է ենթարկվել Ուկրաինայի ԶՈւ–ի ԱԹՍ–ի կողմից. 3-հոգանոց անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Մեծ ցավով ստիպված եմ ցավալի լուր հայտնել։ Այսօր ուկրաինական դրոնով հարձակման ենթարկված բժշկական մեքենայի բրիգադի բոլոր անդամները զոհվել են»,-գրել է Սալդոն Telegram-ի իր ալիքում։
Սալդոն սա անվանել է «Կիևի ռեժիմի գրոհայինների հերթական ռազմական հանցագործությունը և մարդկության դեմ հանցագործություն»:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։