ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 49 անգամ հրետանի են կիրառել Կուրսկի մարզի բնակեցված սահմանամերձ շրջաններում. խոցվել է 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը հրետանու օգնությամբ 49 անգամ գնդակոծել են բնակեցված շրջանները։ Երեք անգամ անօդաչու սարքերը հարձակվել են մեր տարածքի վրա՝ նետելով պայթուցիկ սարքեր», - գրել է Խինշտեյնը Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Ռիլսկի շրջանի Նովոիվանովկա գյուղում այրվել է ավտոտնակ և վնասվել ավտոմեքենա:
Զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։