Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 500 մեքենա և օգնել 1700 քաղաքացու

Առավել բարդ իրավիճակ է եղել Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Փրկարարները հանրապետության տարբեր շրջաններում արգելափակումից դուրս են բերել 195 ավտոմեքենա և 722 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ ներկայացնելով հունվարի 23-ի առավոտյան 8։00-ից մինչև հունվարի 24-ի առավոտյան 8։00-ն ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացված ահազանգերը։
Փրկարարներն օգնում են մեքենաները դուրս բերել արգելափակումից
Ինչպես հայտնում են Փրկարար ծառայությունից, իրավիճակը հատկապես բարդ է եղել Սյունիքի մարզում՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում։ Այս հատվածում հունվարի 22-ից սկսած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա և 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարներն օգնում են մեքենաները դուրս բերել արգելափակումից
Նշվում է, որ փրկարար ծառայությունն աշխատանքներն իրականացրել է ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցությամբ։
Փրկարարներն օգնում են մեքենաները դուրս բերել արգելափակումից