Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ միջոցները գիշերը խոցել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՊՆ

Ռոստովի մարզի տարածքում որսացել են 46 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերում խոցել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ–ի հերթապահ միջոցները բռնել և ոչնչացրել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ 46 ԱԹՍ՝ Ռոստովի մարզում, 22 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզում, երեք ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, երկու ԱԹՍ՝ Կուրսկի մարզում և մեկական ԱԹՍ՝ Վորոնեժի և Բրյանսկի մարզերում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. Նարիշկին
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։