Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Ստարիցա գյուղը. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Ստարիցա գյուղը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։