Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն

Կապանի քննական կենտրոնում ընդամենը 2 դիմորդ է բացակա, ինչը, ըստ ԳԹԿ–ի խոսնակիի, նորմալ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից այս պահին քննության են մասնակցում 118-ը, 40 բացակա կա։
«Քննությունը մեկնարկել է 11։30–ին ևկտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։ Գործընթացն անպայմանորեն դիմորդի շահերից պետք է լինի, որովհետև նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում և օգտվել միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորությունից (ամառայինից բացի խմբ)»,- նշեց նա։
Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքում երկու քննական կենտրոններ կան․ երկրորդ կենտրոնն էլ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում է՝ Կապանի և Մեղրիի դիմորդների համար։ Այստեղ 127 դիմորդներից ընդամենը 2-ն են բացակա, ինչը նորմալ է համարվում, այսինքն՝ այստեղ խնդիր չի եղել։
Միասնական քննությունների 1–ին փուլի օրերը հայտնի են. ԿԳՄՍՆ