Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը քայլ է կատարել հակամարտության սրման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ–ն` Խերսոնի դեպքի մասին

Մոսկվան Խերսոնի մարզում բժշկական բրիգադի վրա հարձակման կապակցությամբ միջազգային կառույցներից պահանջում է գնահատական տալ այս և այլ հանցագործություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կիևը, Խերսոնի մարզում հարձակվելով բժշկական օգնության բրիգադի վրա, քայլ է կատարել հակամարտության սրման ուղղությամբ և հերթական անգամ ցույց տվել իր վերաբերմունքը հակամարտության կարգավորման նկատմամբ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Դրանով իսկ Կիևի ռեժիմը ոչ միայն քայլ է կատարել հակամարտության սրման ուղղությամբ, այլև հերթական անգամ ցույց է տվել իր իրական, այսինքն բացարձակ անպատասխանատու վերաբերմունքը կարգավորման ջանքերի նկատմամբ, որոնք ձեռնարկվում են այս օրերին», - նշել է Զախարովան:
Մոսկվան միջազգային կառույցներից պահանջում է գնահատական տալ Խերսոնի մարզում բժշկական բրիգադի վրա հարձակմանը:
«Պահանջում ենք միջազգային պրոֆիլային կառույցներից օբյեկտիվ և անկողմնակալ գնահատական տալ ուկրաինացի նեոնացիստների այս և այլ հանցագործություններին։ Կիևի ռեժիմի լռությունն ու նման արարքների նկատմամբ թողտվությունն անընդունելի են», - ասվում է մեկնաբանության մեջ։
Նշենք, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում հարձակվել են ծանր հիվանդի մոտ ուղևորվող բժշկական մեքենայի վրա: Մեքենայում եղել է երեք մարդ, որոնք բոլորը զոհվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։