ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամներ մահապատժի են ենթարկվել Իրանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսը պայթեցնելու մեղադրանքով, ինչի հետևանքով զոհվել է փոքրիկ երեխա, բազմաթիվ ուղևորներ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Mizan գործակալությունը։
«Կախաղան են բարձրացվել ԻՊ-ի երկու ահաբեկիչներ` Ամանաչ Քարավանչին և Արսլան Շեյխին։ Նրանք մասնակցել են Թեհրան-Իլամ երթուղով ընթացող ավտոբուսի տակ ռումբի տեղադրմանը, ինչի հետևանքով զոհվել է մեկ ու կես տարեկան աղջիկ, վիրավորվել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ ամռանը Արբաին ուխտագնացության ժամանակ իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը Թեհրանից դուրս է եկել Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իլամ քաղաքի ուղղությամբ: Պայթյունը տեղի է ունեցել Համադան քաղաքի շրջանում ՝ Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող համանուն նահանգում:
Արբաին երթը շիա մահմեդականների ամենամեծ ամենամյա կրոնական ուխտագնացությունն է աշխարհում: Ուխտագնացության մեկնարկի հետ միլիոնավոր ուխտավորներ Իրանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից և այլ երկրներից ժամանում են Իրաք և քայլարշավ անցկացնում:
ԻՊ-ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է ՌԴ-ում և մի շարք երկրներում։