ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ

Զրուցակիցները կարևորել են կրոնական ազատություններն ու միջկրոնական երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության (ժողովրդի շրջանում ընդունված են որպես «մորմոններ»–խմբ.) ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության ղեկավար կազմի հետ
Մասնավորապես, դեսպանը հանդիպել է Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, եռաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։
«Ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Դեսպանն ընդգծել է, որ եկեղեցին երկարամյա մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից։ Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել շարունակական աջակցության համար։
Նշվում է, որ այս հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփին․ կողմերն իրար շնորհակալ են եղել և շնորհավորել
Հավելենք, որ ըստ բաց աղբյուրների՝ «մորմոնների մուտքը» Հայաստան սկսվել է 1988 թվականին։ Այսօր աշխարհում, տարբեր տվյալներով, այս եկեղեցին 50 հազարից ավելի ակտիվ, գործունյա անդամներ ունի։ Գլխավոր գրասենյակն ԱՄՆ-ում է՝ Յուտա նահանգում։