Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Նորվեգիայի արտգործնախարարի հայտարարությունը

Էսպեն Բարտ Էյդեն պնդել է, թե վիկինգներն այցելել են ժամանակակից Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խերսոնի տարածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեի հայտարարությունը, որը նա հնչեցրել է Կիև կատարած այցի ժամանակ։
Էյդեն ասել է, թե իբր վիկինգներն այցելել են ժամանակակից Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խերսոնի տարածքներ։
«Իր էքսկուրսում նա հասել է այն աստիճանի, որ պատմել է, թե վիկինգները ճանապարհորդել են ներկայիս Ուկրաինայի տարածքով` նավարկելով հասնելով այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն և Խերսոնը.. Նորվեգիայի արտաքին գործերի նախարարին չի անհանգստացրել, և, դատելով Եվրոպայում շատերի մտահորիզոնից, ակնհայտորեն չէր էլ կարող անհանգստացնել այն փաստը, որ այդ քաղաքները հիմնադրվել են մի փոքր ավելի ուշ», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն և Խերսոնը հիմնադրվել են ռուսական կայսրության կողմից XVIII դարում, ինչի մասին Նորվեգիայի արտգործնախարարը նախընտրել է լռել:
«Մնում է միայն մեկ հարց՝ Էսպեն Բարտ Էյդեի անգրագիտությունը նույնպես նրա վիկինգ նախնիների ժառանգությո՞ւնն է, թե՞ նրանց, ովքեր թալանել և սպանել են Եվրոպայով մեկ: Իսկ գուցե դա անձնապես ձեռք բերված բան է»,- հեգնանքով հայտարարել է Զախարովան։
ԱՊՀ–ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ–ն` Մոլդովայի իշխանության քայլերի մասին