Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Սիմինովկա բնակավայրը․ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Սիմինովկա բնակավայրի նկատմամբ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։
«Շաբաթվա ընթացքում «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում Խարկովի ուղղությամբ վերահսկողություն է հաստատվել Խարկովի մարզի Սիմինովկա բնակավայրի նկատմամբ», - ասվում է ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։