Նռնակ, փամփուշտներ, թմրամիջոց, սվին-դանակ․ Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է

Ոստիկանությունից հիշեցրել են, որ զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչներից մեկի տներում հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց, նախաձեռնվել է քրեական վարույթ, նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ 46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են նռնակ՝ իր պայթուցիչով, գնդացիրի և ինքնաձիգի 113 փամփուշտ, սվին-դանակ, ազդանշանային հրթիռանետիչ։ Եղել է նաև գիշերային դիտարկման հեռադիտակ, մեկփողանի ողորկափող հրացան և նետողական զենք»,- ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ, նրա տիրապետության տակ գտնվող տներից մեկի նկուղում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշտ։
Ջանֆիդա գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:
Բարձրաշենցի 33-ամյա տղամարդը ավելի քան 2 կգ մարիխուանա է ներկրել ՀՀ․ նա կալանավորվել է
Ոստիկանությունից հիշեցրել են, որ զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, իսկ իրավապահների հայնտաբերման դեպքում այդ պատասխանատվությունն անխուսափելի է։