Չորս երկրներից Երևան ուղևորվող օդանավերը ուշացումով կժամանեն «Զվարթնոց»

Թեհրանից, Մոսկվայից, Բարսելոնից, Թբիլիսիից և Կրասնոդարից Երևան ուղևորվող չվերթերը կուշանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Չորս երկրներից Երևան ուղևորվող օդանավերը ուշացումով կժամանեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը։
Այսպես՝ ուշացումով կժամանեն «Caspian Airlines» ավիաընկերության Թեհրանից դեպի Երևան չվերթերը։ Ի դեպ, հունվարի 14-ից ի վեր սա առաջին չվերթն է դեպի Երևան։ Մինչ այս բոլոր նախատեսված չվերթերը չեղարկվել էին։
Երևան ուշացումով կհասնեն նաև «Fly One»-ի ավիաընկերության կողմից իրականացվող Բարսելոնից, Թբիլիսիից, Կրասնոդարից և Մոսկվայից չվերթերը, ինչպես նաև «Aeroflot»-ի կողմից իրականացվող Մոսկվայից Երևան չվերթը։
Միաժամանակ«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևանում տեղացած ձյան պատճառով ուշացումներ չկան։