ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Azur Air ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռը, որն իրականացնում էր Պհուկետ-Բարնաուլ չվերթը, պատրաստվում է չպլանավորված վայրէջք կատարել Չինաստանի Լանչժոու քաղաքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ինքնաթիռը Չինաստանի օդային տարածքում արձակել էր 7700 ազդանշանը, որն օգտագործվում է վթարային իրավիճակի մասին տեղեկացնելու համար։
«Վայրէջք է կատարելու Լանչժոուում», – հաստատել է Azur Air-ի ներկայացուցիչը՝ պարզաբանելով չվերթի կարգավիճակը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռում 238 մարդ է գտնվում։