Ալեն Սիմոնյանը փետրվարին կմեկնի Ռուսաստան

ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-6-ին կմեկնիկ Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
«Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԱԺ մամուլի ծառայությունից նշում են, որ անդրադարձ է կատարվել նաև հայ–ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:
Հիշեցնենք` Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել 2025 թ. հունիսի 5-ին։