X–ի օգտատերերը հայտնում են սոցցանցի զանգվածային խափանումների մասին

Օգտատերերը դժգոհում են հավելվածի և կայքի աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. X–ի օգտատերերը հայտնում են, որ սոցցանցը խափանումներով է աշխատում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում նաև ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին հետևող «Downdetector» կայքի տվյալները:
Արդեն ավելի քան 6 հազար բողոք է եղել ԱՄՆ-ից։ Խնդիրների մասին են հայտնում նաև Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բրազիլիայի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների օգտատերերը:
Օգտատերերի մեծ մասը հաղորդում է սերվերին միանալու, նորությունների լրահոսը բեռնելու, ինչպես նաև հաշիվ մուտք գործելու ժամանակ հավելվածի և կայքի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին:
TikTok–ի հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում սկսվել են անցած տարվանից. մեդիափորձագետ