Թեհրան–Երևան չվերթը կրկին չեղարկվել է

Վերջին օրերին չվերթեր են չեղարկել «Caspian Airlines», «Fly Kish», «Armenian Airlines» և «Qeshm air» ավիաընկերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Վերջին 8 օրում Թեհրան–Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը։
Այսօր չի կայանա «Caspian Airlines» ավիաընկերության չվերթը։ Ինքնաթիռը պետք է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամաներ 18:40-ին (Երևանի ժամանակով), սակայն թռիչքը չեղարկվել է։
Սա վերջին 8 օրվա ընթացքում ավիաընկերության երրորդ չեղարկված չվերթն է (մյուս երկուսը չեղարկվել են հունվարի 14-ին և հունվարի 19-ին): Այս ժամանակահատվածում չվերթեր են չեղարկել նաև «Fly Kish» (հունվարի 20-ին) և «Armenian Airlines» (հունվարի 21-ին) ավիաընկերությունները։ Բացի այդ, չեղարկվել էր նաև «Qeshm air»-ի չվերթը (հունվարի 19-ին)։
Պաշտոնապես պատճառը չի նշվում։ Ենթադրվում է, որ չեղարկումները կապված են Իրանում ինտերնետի խափանումների հետ։
Երևան–Հռոդոս–Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի