Ռինդ գյուղում ավտոկռունկ է շրջվել․ կա զոհ

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ խցիկից դուրս են բերել վարորդի դին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հունվարի 21-ին, ժամը 18։21-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի բակում ավտոկռունկը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ գյուղի առաջին փողոցի տներից մեկի բակում «MAZ» մակնիշի ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոկռունկը ու հատուկ տեխնիկայի օգնությամբ խցիկից դուրս են բերել վարորդի դին։