ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի մարզիկները 2026 թվականի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու դեպքում կկարողանան շփվել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և մասնակցել ասուլիսներին Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունից։
«Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի խառը գոտիներում հնարավոր է շփվել առանձին չեզոք մարզիկների հետ։ Սակայն նկարահանումներ թույլատրվում են միայն մեդիաիրավատերերին։ Մարզիկներին կարող են հրավիրել Մամուլի գլխավոր կենտրոն՝ մեդիաիրավատերերի հետ հարցազրույց անցկացնելու համար: Մեդալներ նվաճելու դեպքում մարզիկները մրցումների անցկացման վայրում կհրավիրվեն ասուլիսի», - հայտնել են ՄՕԿ-ից:
Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։