Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում մեկ տասնյակից ավելի ուկրաինական դրոններ են խոցել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. ՀՕՊ-ի հերթապահ միջոցները մեկ գիշերվա ընթացքում խոցել են 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում՝ հունվարի 21 - ի ժամը 23.00-ից մինչև հունվարի 22-ի ժամը 7.00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 4 ԱԹՍ խոցվել է Վոլգոգրադի մարզի, 3- ական՝ Ղրիմի Հանրապետության և Ռոստովի մարզի, 2- ական՝ Բրյանսկի մարզի, 1- ական՝ Բելգորոդի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա:
Ճշտվում է, որ հունվարի 21-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 22-ի ժամը 07: 00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից առգրավվել և ոչնչացվել է 31 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։