ՌԴ արտգործնախարարը կհանդիպի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ. Զախարովա

Սպասվում է մտքերի փոխանակում համագործակցության առաջնահերթ ուղղությունների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 27-ին աշխատանքային նախաճաշ կանցկացնի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ։ Այս մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ նախարարը կամփոփի 2025 թվականին համագործակցության շրջանակում իրականացված բազմապլանային փոխգործակցության արդյունքները, ինչպես նաև կուրվագծի ընթացիկ տարվա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
ԱՊՀ–ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ–ն` Մոլդովայի իշխանության քայլերի մասին
Լավրովը նաև Մոսկվայում հավատարմագրված դիվանագետներին կտեղեկացնի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումների մասին:
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, որպես նախկին միութենական հանրապետությունների միջև համագործակցության ձևաչափ։ Միավորման նպատակն է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում փոխգործակցության համակարգումը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կայունության և անվտանգության ապահովումը։
2026 թ–ին նախատեսվում է ընդհանուր միգրացիոն հայեցակարգ ընդունել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Ներկայում ԱՊՀ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Մոլդովան և Թուրքմենստանը մասնակցում են առանձին ձևաչափերով, իսկ Ուկրաինան փաստացի դադարեցրել է մասնակցությունը համագործակցության աշխատանքներին։