ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Նորվանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները հունվարի 22-ին, ժամը 18։30-ի դրությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով»,- ասված է հաղորդագրությունում։
Հիմնադրամից հորդորում են վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։