Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ծովագյուղի 37-ամյա բնակիչը Սևանա լճից սիգ տեսակի 520 ձուկ է ապօրինի որսացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
«Ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 հատ սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ քաշով, և 2,4 կգ ձկնկիթ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։
Ջրային պարեկները կարո՞ղ են համաձայնության գալ որսագողերի հետ. նախկին փոխնախարարի կարծիքը