Իրանում անկարգությունների 100 առաջնորդ է ձերբակալվել

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում իրավապահ մարմինները անկարգությունների 100 կազմակերպիչների են ձերբակալել: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանական վարչության հրամանատար Հոսեյն Մաֆին։
«Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ռեյ քաղաքում անկարգությունների 100 առաջնորդ», - Մաֆիի խոսքը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին 2025–ի դեկտեմբերին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։