Հայկ Մարտիրոսյանը դարձել է Էստոնիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Մրցաշարին մասնակցում էին 133 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆեդերացիան հայտել է, որ Մարտիրոսյանը հաղթել է «Remembering Paul Keres» (արագ շախմատի մրցաշարում` 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր։
Մրցաշարին մասնակցել է 133 շախմատիստ։
Հայտնի են Հայաստանի շախմատի չեմպիոնները