Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներին

Հայաստանի հավաքականը հաղթեց Միհրան Դերմենջյանի երկու գոլերի շնորհիվ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը:
«B» խմբի առաջին խաղում մեր մարզիկները 2:1 հաշվով հաղթեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի թիմին:
Խաղի ընթացքում պարտվելով 0։1 հաշվով` մեր ընտրանին հաղթեց Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ։
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին Չեխիայի հավաքականի հետ:
Հիմնական կազմի խաղացող. Նաիր Տիկնիզյանի գործակալը՝ Սերբիայում նրա ապագայի մասին